Ինչո՞ւ են մարդիկ ավելորդ քաշ հավաքում
Advertisement 1000 x 90

Ինչո՞ւ են մարդիկ ավելորդ քաշ հավաքում

Սննդի եւ էներգիայի ծախսի միջեւ անհավասարակշռությունը հանգեցնում է քաշի ավելացման: Նման կարծիք է հայտնել էնդոկրինոլոգ եւ սննդաբան Ելենա Սինիցինան (Ռուսաստան)։

Ըստ «Իզվեստիա»-ի՝ վերը նշված անհավասարակշռության պատճառները բազմաթիվ են։ Ամենատարածվածներից մեկը չափից շատ ուտելն է։

Քաղցրավենիքը նույնպես նպաստում է քաշի ավելացմանը՝ նույնիսկ մեկ փոքրիկ կոնֆետը արյան մեջ գլյուկոզայի մակարդակի բարձրացում, իսկ հետո կտրուկ անկում է առաջացնում, իսկ արդյունքում՝ մեկ այլ բան ուտելու ցանկություն։

Մասնագետի խոսքով՝ քաշի ավելացում չհրահրելու համար պետք է սահմանափակել օսլայի եւ շաքարի օգտագործումը մաքուր տեսքով, հրաժարվել շոկոլադից, քաղցրավենիքից, մրգային հյութերից եւ հավելումներով յոգուրտներից։

Սթրեսը եւս կարող է քաշի ավելացման պատճառ դառնալ։ Սթրեսի ժամանակ արտադրվող կորտիզոլ հորմոնը մեծացնում է քաղցրի հանդեպ հակումը եւ խանգարում քունը: Օրգանիզմի այս մարտավարությունն ուղղված է գոյատեւմանը, բայց նաեւ կիլոգրամների ավելացում է հրահրում։

Քնի պակասը, ըստ մասնագետի, նույնպես վտանգավոր է, քանի որ վատթարացնում է կենսաքիմիական գործընթացները։ Մարդը փորձում է էներգիայի պակասը լրացնել սուրճի օգնությամբ եւ ավելացնում է կերած սննդի քանակը։

Նաեւ որոշ դեղամիջոցներ, ինչպիսիք են հակադեպրեսանտները, հակաբեղմնավորիչները, հիպոգլիկեմիկ դեղամիջոցները եւ այլն, կարող են հանգեցնել քաշի ավելացման:

Բացի ընդհանուր պատճառներից, կան նաեւ մի շարք ծանր հիվանդություններ, որոնք առաջացնում են քաշի ավելացում՝ Իցենկո-Քուշինգի համախտանիշ, Լորենս-Մուն-Բիդլի համախտանիշ, Պրադեր-Վիլի համախտանիշ, Կարպենտերի համախտանիշ:

news.am