Նոր գույներ և ձևեր, կիսամերկ աղջիկներ, բեմում մնացած կոշիկ․ Փարիզի նորաձևության թեժ շաբաթը. armeniasputnik.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Նոր գույներ և ձևեր, կիսամերկ աղջիկներ, բեմում մնացած կոշիկ․ Փարիզի նորաձևության թեժ շաբաթը. armeniasputnik.am

Ֆրանսիացի մոդելավորող Ալեքսիս Մաբիլի ստեղծագործությունը բարձր նորաձեւության ցուցադրության ժամանակ։

Փարիզի նորաձևության շաբաթն այս տարի առցանց չէ։ Այն սովորականի պես ներկայացվում է դահլիճում, հանդիսատեսի ներկայությամբ։ Դրան մասնակցում են համաշխարհային 15 առաջատար ապրանքանիշներ։

Սա գրեթե կրկնակի շատ է նախորդ տարվա ցուցանիշից։ Այս օրերին գարուն-ամառ հավաքածուները ներկայացնում են Chanel-ը, Jean Paul Gaultier-ը, Alexandre Vauthier-ն, Elie Saab-ը, Fendi-ն և այլք։

Փարիզի ցուցադրությունն աշխարհի չորս կարևորագույն նորաձևության շաբաթների եզրափակիչն է (Նյու Յորք, Լոնդոն, Միլան): Փարիզի նորաձևության շաբաթը միշտ փակում է սեզոնը և համարվում է ամենահեղինակավորը նորաձևության ոլորտում։ Միջոցառումն անցկացվում է վեց ամիսը մեկ։

Ցուցադրությունը մեկնարկել է հունվարի 24-ին և կտևի մինչև հունվարի 27-ը։