Հունվարի 27-30-ն Աթենքում տեղի կունենա նորաձեւության միջազգային ցուցահանդես։ Առաջին անգան 12 հայկական բրենդներ, որոնց թվում են հայ դիզայներն ու տեքստիլ արտադրողները հանդես կգան միասնական տաղավարով։ Նրանք կներկայացնեն իրենց ամառային հավաքածուները։ Այս մասին տեղեկանում ենք Fashion and Design Chamber of Armenia Ֆեյսբուքյան էջից։
Միջոցառումը իրականացնում են Նորաձևության եւ դիզայնի պալատը Հունաստանի հագուստի արդյունաբերության ասոցիացիայի (HCIA) հետ համատեղ իրականացվող «Textile Alliances» նախաձեռնության շրջանակներում, որը ֆինանսավորվում է ԵՄ-ն Բիզնեսի համար (EU4Business: Connecting Companies) ծրագրի կողմից:
Աթենք ուսումնական եւ համագործակցության փոխանակման այցի շրջանակներում նախատեսվում են նաեւ այցեր տեքստիլ գործարաններ, հանդիպումներ ոլորտի ներկայացուցիրների հետ, որը հնարավորություն կտա հայ արտադրողներին միջազգային նոր շուկա մուտք գործել: