Էլեկտրամեքենաներ արտադրող Tesla Inc. ընկերությունը 2021 թվականի արդյունքներով ռեկորդային հասույթ է ունեցել՝ 5,52 մլրդ դոլարի չափով, որը 7,7 անգամ ավելին է, քան մեկ տարի առաջ (721 մլն դոլար):
Ինչպես հաղորդում է Корреспондент-ը, ամերիկյան ընկերության շահույթը 2021 թվականին ավելացել է 71 տոկոսով՝ հասնելով 53,8 մլրդ դոլարի, իսկ մեքենաների վաճառքն ավելացել է 87 տոկոսով՝ հանելով 936 000 մեքենայի:
Չորրորդ եռամսյակում Tesla-ի մաքուր հասույթը կազմել է 2,3 մլրդ դոլար կամ 2,05 դոլար՝ մեկ արժեթղթի համար: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում հասույթը կազմել է 270 մլն դոլար կամ 0,24 դոլար՝ մեկ արժեթղթի համար:
Ընկերության ղեկավար Իլոն Մասկը հայտարարել է, որ ընկերությունն այս տարի նոր մոդելներ դուրս չի բերի շուկա, սակայն մտադիր է մատակարարման ծավալներն ավելացնել ավելի քան 50 տոկոսով: