Յուղոտ մսի, ապխտած մթերքի և փափուկ թխվածքների ամենօրյա օգտագործումը բացասական ազդեցություն ունի լյարդի վիճակի վրա։ Այդ մասին Instagram-ի իր էջում պատմել է բժշկական գիտությունների թեկնածու, RTH կլինիկայի բժիշկ-աղեստամոքսաբան Մարատ Զինատուլինը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
«Երկրագնդի բնակչության գրեթե մեկ երրորդը տառապում է լյարդի հիվանդություններց, սակայն որոշակի մթերքներից հրաժարվելը կարող է օգնել կանխել դրանց զարգացումը»,-պարզաբանել է բժիշկը։
Մասնագետն առաջին հերթին խորհուրդ է տալիս կրճատել յուղոտ մսի, սալի և ապխտած մթերքի օգագործումը. դրանք ավելացնում են հեպատոցիտների ծանրաբեռնվածությունը, որոնք սինթեզում են մարսողության համար անհրաժեշտ լեղին։
Մարգարինը և մայոնեզը պարունակում են արհեստական ճարպեր, որոնք նույնպես խոչընդոտում են լյարդի նորմալ աշխատանքին։ Բացի այդ, արգելված մթերքների ցանկում են թարմ թխվածքները, քաղցրավենիքներն ու քաղցր գազավորված ըմպելիքները։
«Հետագայում այդ ածխաջրերը վերածվում են ճարպային հյուսվածքի՝ վնասելով հեպատոցիտները»,-նշել է բժիշկը։
Բացի այդ, նա խորհուրդ է տվել հրաժարվել ֆասթֆուդից և ալկոհոլից։