
Հոլիվուդյան դերասանուհի Ջենիֆեր Լոուրենսը չորրորդ անգամ անընդմեջ նկարահանվել է Dior-ի պայուսակների գովազդում, հայտնում է WWD-ն:
Ֆոտոսեսիայի վրա աշխատել է լուսանկարիչ Պատրիկ Դեմարշելյեն: Նկարների համար ընտրվել է Նյու Յորքի ֆոտոստուդիան, որտեղ վարպետը լուսանկարել է դերասանուհուն պատի պարզ մոխրագույն ֆոնի վրա` օգտագործելով նվազագույն աքսեսուարներ: