
«Следствие вели…» հայտնի հաղորդման երկրպագուները հաղորդավար Լեոնիդ Կանեւսկու պատկերը գտել են իտալական Dolce & Gabbana ապրանքանիշի նոր պայուսակների վրա, հայտնում է 360.tv-ru-ն՝ վկայակոչելով աստղի ինստագրամյան էջը։
Նորաձեւության տան պայուսակի վրա երեք տղամարդ է պատկերված մուլտիպլիկացիոն ոճով։ Բոլոր կերպարներն էլ գլխարկ են կրում, բեղեր ունեն եւ խիտ հոնքեր, դասական հագուստ են կրում։ Պայուսակի արժեքը կազմում է մոտավորապես 197 հազար ռուբլի։
Կանեւսկին իր էջում հրապարակել է աքսեսուարի լուսանկարը։ «Եվ որտե՞ղ դիմեմ հոնարարի համար»,- հրապարակումը մակագրել է նա։
Երկրպագուները մեկնաբանություններում սկսել են կատակել եւ թանկարժեք իրը գնելու ցանկություն են հայտնել։