Ամերիկյան լիմոնադ. Նույնիսկ ձմռանը անհրաժեշտ զովացուցիչ ըմպելիք
Advertisement 1000 x 90

Ամերիկյան լիմոնադ. Նույնիսկ ձմռանը անհրաժեշտ զովացուցիչ ըմպելիք

Այս վառ համով, ամերիկյան լիմոնադը ցանկացած սեղան դարձնում է ուրախ ու հաճելի, ինչպես մանկության տարիներին:

Հաճելի թարմություն պարգևող և բավականին համեղ ըմպելիքով սափորը կդառնա ձեր սեղանի անփոխարինելի բաղադրիչը։

Անհրաժեշտ բաղադրիչները

Խոշոր կիտրոն 6-7 հատ

Շաքարավազ 1 բաժակ

Հանքային ջուր 1,5 լիտր

Կիտրոնի շերտեր՝ մատուցելու համար

Անանուխի ճյուղեր՝ մատուցելու համար

Պատրաստման եղանակը

Լվանալ կիտրոնները խոզանակով, հեռացնել կեղևը 3 կիտրոնի վրայից։

Բոլոր կիտրոններից քամել հյութը, լցնել հանքային ջուրը մեծ տարայի մեջ, հասցնել եռման աստիճանի և վերցնել կրակից։

Կեղևը, հյութը և շաքարավազը լցնել եռացող ջրով կաթսայի մեջ։

Սառեցնել 6 ժամ, քամել, լցնել սառույցը սափորի մեջ, ավելացնել կիտրոնի շերտ կամ անանուխի ճյուղեր։

Հաճելի համտեսում:

baxadratomser.am