Ամերիկյան բլիթներ պատրաստելու համար պետք է
1 բաժակ կաթ
1 բաժակ ալյուր
1 թգ խմորի փխրեցուցիչ
1-3 թգ շաքարավազ
1 պղտունց աղ
1 թգ ձեթ
Ըստ ցանկության կարող եք ավելացնել նաև դարչին կամ մանրեցված մրգի կտորներ:
Պատրաստման եղանակը
Խառնեք ամենն իրար ու դրեք սառնարանը: Լուծույթը կարող եք պահել մինչև 3 օր:
Տաքացնել թավան, վրան լցնել մի քանի գդալ խմորային լուծույթ: Խմորի վրա պղպջակներ առաջանալուն ու դրա ծայրերի մգվելուն պես զգույշ շուռ տալ բլիթը ու մի քանի վայրկյան պահել կրակի վրա, այնուհետև հանել թավայից: