
ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Ֆրեմոնտ քաղաքի Tesla գործարանում հրդեհ է բռնկվել: Այն արդեն մարվել է, տուժածներ չկան, հայտնում է տեղի հրշեջ ծառայությունը։
«Հրշեջները հրդեհի վայրում են: Tesla գործարանի տարածքում հրդեհ է, հիմնականում այրվում են փաթեթավորման նյութերը (ստվարաթղթե, ծղոտե ներքնակներ)»,- հայտնել են հրշեջները Twitter-ում։
«Հրդեհը մարվել է, տուժածների մասին տեղեկություններ չկան, հրդեհի պատճառները պարզվում են»,-ավելացրել են նրանք ավելի ուշ։