Հանրությանն Instagram-ից ու սիթքոմներից հայտնի դերասանուհի Լիանա Վանոյանը նոր լուսանկար է հրապարակել, որում հետեւորդներին ու երկրպագուներին ներկայացել է հմայիչ կերպարում։
Իր միկրոբլոգում հրապարակված լուսանկարում դերասանուհին կրում է երկարափեշ զգեստ, վերարկու, երկարաճիտներ։ Լիանայի մազերը հավաքված են, նվազագույն շպարով է։ Իսկ ձմեռային կերպարն ամբողջական են դարձնում շարֆն ու պայուսակը։ «Ամեն օրը, պետք է հասցնել ապրել, սիրել, արարել, ներել։ Շնորհակալ լինենք, ամեն օրվա համար», – մակագրել է դերասանուհին։