
Բաղադրիչներ
- Տոմատի հյութ – 1 բաժակ
- Ալյուր – 2 բաժակ
- Շաքարավազ – 50 գ
- Բուսայուղ – 50 գ
- Աղ՝ ըստ ճաշակի
- Սոդա – 1 թ/գ
Պատրաստման եղանակը
- Խառնել տոմատի հյութը և շաքարավազը՝ մինչև շաքարավազի լրիվ հալչելը:
- Հետո ավելացնել բուսայուղ, 1 պտղունց աղ և չմարած սոդա:
- Աստիճանաբար ավելացնել ալյուրը և խմոր հունցել:
- Խմորից գնդեր ձևավորել և մի փոքր սեղմել գրտնակով:
- Թխվածքաբլիթները շարել պերգամենտով պատված տապակին, շաքարավազ շաղ տալ:
- Թխել 10 րոպե, 180 աստիճան տաքացրած ջեռոցում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը