Դերասանուհի Ժաննա Բուտուլյանը հետեւորդների ու երկրպագուների հետ կիսվել է նոր լուսանկարներով, որոնցում ներկայացրել է երեւանյան street style-ը։
Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում Ժաննան կրում է բաց երանգի բլուզ, կաշվե տաբատ, փքաբաճկոն, իսկ կերպարն ամբողջացնում է վանդակավոր պրիինտով շարֆը։ Դերասանուհու մազերն արձակված են, մեղմ շպարով է։ Երկրպագուները բազմաթիվ դրական խոսքեր են ուղղել․ «Ջերմություն փոխանցող մարդ»։