3 մթերք, որոնք այրում են ճարպը
Advertisement 1000 x 90

3 մթերք, որոնք այրում են ճարպը

Գրեյպֆրուտ

Գրեյպֆրուտն արագացնում է նյութափոխանակությունը, ինչի շնորհիվ նվազում է ինսուլինի հորմոնի մակարդակը, որը նպաստում է ավելորդ կիլոգրամներում ճարպերի կուտակմանը: Եթե միրգը հենց այդպես ուտելը Ձեզ դուր չի գալիս, ապա փորձեք դրանից թարմ քամած հյութ պատրաստել։

Նեխուր

Ճարպ այրող մթերքների թվում նեխուրը համարվում է ամենագործուն մթերքներից մեկը։ Այն բարելավում է նյութափոխանակությունը, ինչպես նաեւ օգնում է երկար ժամանակով հագեցնել օրգանիզմը՝ նվազեցնելով սովի զգացումը: Օգտագործեք այն աղցանների մեջ կամ որպես խորտիկ։

Արքայախնձոր

Արքայախնձորն արագացնում եւ կարգավորում է նյութափոխանակությունը, ինչպես նաեւ օրգանիզմը հագեցնում է А եւ В վիտամիններով։ Արքայախնձորի, ինչպես նաեւ այլ մրգերի օգտագործման առավել օգտակար միջոցը՝ թարմ վիճակում ուտելն է։ Պահածոյացված տարբերակներն օրգանիզմի համար օգտակար չեն, եւ առավել եւս, չեն օգնում նիհարել:

news.am