Tert.am-ը Հայ Ամերիկյան Առողջության Կենտրոնի սեքսոպաթոլոգ, դոցենտ Սևադա Հակոբյանի հետ զրուցել է զույգի սեռական կյանքի վրա էրոտիկ ֆիլմերի ազդեցության մասին։
Առաջին հերթին, դուք պետք է ինքներդ ընդունեք ձեր սեքսուալ երևակայությունները: Ինչի մասին էլ երազում եք, սրանք անգիտակից վիճակի պատկերներ են: Սա դեռ չի խոսում ձեր մասին որպես անձի:
Մարդը երբեմն ինքն իրեն մեղադրում է սխալ մտքերի համար, պատժում և վախենում է ապրել իր սեքսուալությամբ: Բայց չնայած ցանկացած արգելքին, ֆանտազիաները վերադառնում են և ամեն ինչ նորից է սկսվում:
Զգուշացում. Եթե բռնության, մանկապղծության և որևէ այնպիսի ֆանտազիայի մասին օբսեսիվ (կպչուն) մտքեր ունեք, որտեղ խախտում են այլ անձի սահմանները և իրավունքները, ապա անպայման դիմեք բժշկի:
Հնարավոր է և անհրաժեշտ է զուգընկերոջ հետ խոսել սեքսուալ ֆանտազիաների մասին, սակայն միայն ուշադիր, քանի որ կարող է նույնիսկ վնասել ձեր զուգընկերոջը, ինչպես ասում են, այլեւս ի վիճակի չլինի «տանել» ձեր երեւակայությունը: Եվ եթե դա հակասում է նրա արժեքային համակարգին, դա լրջորեն կխաթարի ձեր միջեւ վստահությունը:
Էրոտիկ ֆիլմերի դիտումը ամուսինների համար կարող է սեռական կյանքը հարստացնող և լրացնող ազդեցություն ունենալ: Երբեմն որոշ զույգերի համար դրանք անհրաժեշտ են որպես խթանիչ և բորբոքող միջավայր կարող են ստեղծել:
Սակայն երբեմն ամուսիններից մեկի, հիմնականում տղամարդու մոտ կարող է զարգանալ էրոտիկ և պոռնոգրաֆիկ ֆիլմերից կախյալություն, ինչը հաճախ լիովին դուրս է մղում նրա կյանքից նորմատիվային սեռական կյանքը կնոջ հետ և պատճառ հանդիսանում խորը ամուսնական ճգնաժամի:
Ուստի և՛ կինը, և՛ տղամարդը պետք է պատասխանատվությամբ և բարձր գիտակցմամբ վերաբերվեն միմյանց ներդաշնակ ու սիրով լի հարաբերություններ ստեղծելու և պահպանելու համար: