ԱՄՆ-ում հայտնի հաղորդավարուհի, պրոդյուսեր Սոնա Հովհաննիսյանն ընտանեկան ջերմ լուսանկար է հրապարակել։
Ինստագրամյան էջի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված լուսանկարում Սոնան պատկերված է ամուսնու՝ ռեփեր Միշոյի հետ։ Զույգը, որը մեծացնում է որդուն, կադրում ջերմ գրկախառնված է։ «Զուգընկերս»,- սեւ-սպիտակ լուսանկարը մակագրել է Սոնան։