Երգչուհի Սրբուկը նոր լուսանկարներ է հրապարակել, որոնք արվել են հանգստի ընթացքում։
Ինստագրամյան էջում հրապարակված լուսանկարներն արվել են Եգիպտոսում։ Սրբուկը սեւ հագուստ է ընտրել, որը համադրել է ջինսե բաճկոնի հետ։ Երգչուհին արձակել է մազերն ու բնական շպար ընտրել, կերպարն ամբողջացրել է գլխաշորը։ Հետեւորդները գնահատել են լուսանկարն ու բազմաթիվ դրական խոսքեր են գրել նրան․ «Գեղեցիկ»։