Հաղորդավարուհի Լիլիթ Մուրադյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ոճային կերպարը։
Ինստագրամյան էջում հրապարակված լուսանկարներն արվել են Երեւանի կենտրոնում։ Երկու երեխաների երիտասարդ մայրիկը կապույտ զգեստ է կրում, որը համադրել է բաճկոնի եւ երկարաճիտների հետ։ Լիլիթը սեւ պայուսակ է ընտրել։ Նա արձակել է մազերն ու արտահայտիչ շպար ընտրել, կերպարն ամբողջացրել է ակնոցով։ «Ձեզ ուզում եմ լավ տրամադրություն փոխանցեմ, տխուր օրերը կգան ու կգնան, դուք միշտ ժպտացեք…»,- գրել է նա։