
Սննդի ընդունման ժամանակ արագ հագեցվածությունը կարող է լինել ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի նշան: Այս մասին հայտնում է Daily Express-ը՝ հղում անելով Pancreatic Cancer UK բարեգործական կազմակերպությանը։
Նշվում է, որ ենթաստամոքսային գեղձի քաղցկեղով հիվանդը դժվարություններ է զգում սնունդը կուլ տալիս՝ արագ հագեցվածության զգացման պատճառով։
Վտանգավոր հիվանդության այլ նշանների թվում բժիշկներն անվանել են դողը, ջերմությունն ու ընդհանուր թուլության վիճակը: Մասնագետները նաև հորդորել են ուշադրություն դարձնել ախորժակի անպատճառ կորստին, մարսողական խնդիրներին և սրտխառնոցի հաճախակի առաջացմանը:
Այնուամենայնիվ, մեկ կամ մի քանի ախտանիշների առկայությունը միշտ չէ, որ վկայում ւ քաղցկեղի առկայության մասին: Եթե դրանք հայտնաբերվեն, առաջին հերթին անհրաժեշտ է խորհրդակցել բժշկի հետ։
Պատրաստեց Անի Գաբուզյանը