Նիհարելու ցանկությունն այսօր ինքնատիպ թրենդ է դառնում, ինչի պատճառով հաճախ փորձում են նիհարել նույնիսկ այն մարդիկ, ովքեր դրա կարիքն ընդհանրապես չունեն։ Այսպիսի կարծիք է հայտնել սննդաբան եւ էնդոկրինոլոգ Ալբինա Կոմիսարովան (Ռուսաստան)։
Նրա խոսքով, ձեզ պետք չէ նիհարել, եթե՝
- ձեր ինքնազգացողությունը լավ է, գոհ եք հայելու մեջ ձեր արտացոլումից, իսկ քաշը նորմայի կամ նորմայից ցածրի (մինչեւ 25 ՄԶԻ) միջակայքում է,
- ձեր ինքնազգացողությունը լավ է, գոհ եք ձեր արտաքին տեսքից, բայց քաշը գերազանցում է նորման, այս դեպքում բժշկի հետ պետք է քննարկել կենսակերպի փոփոխությունները եւ հնարավոր ռիսկերը,
- դուք ունեք կամ ունեցել եք սննդային վարքի խանգարումներ, սննդի կամ արտաքին տեսքի հետ կապված տագնապ ու անհանգստություն,
- կա «խնդրահարույց» տեղերը ձգելու, մի քանի սանտիմետր հեռացնելու կամ մկանային ռելիեֆը տեսնելու ցանկություն;
- դուք «խնդրահարույց» տեղերը ձգելու, մի քանիի սանտիմետր կորցնելու կամ մկանների ռելիեֆը տեսնելու ցանկություն ունեք,
- դուք գեղեցկության իդեալի նմանվելու կամ ինչ-որ չափանիշի համապատասխանելու ցանկություն ունեք,
- քաշը նվազեցնել ձեզ ստիպում են հարազատները կամ հասարակությունը։
«Եւ հիշեք, որ եթե նույնիսկ առողջական վիճակից ելնելով պետք է նիհարել, նպատակը կարող է լինել ոչ թե կշեռքի թիվը, այլ կենսակերպի փոփոխությունը, մնացածը երկրորդական է»,- ասել է սննդաբանը։