Դերասանուհի Ժաննա Բուտուլյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր գրավիչ կերպարը։
Ինստագրամյան էջում տեղադրված լուսանկարում Ժաննան սեւ հագուստ է կրում եւ արձակել է մազերը։ Նա արտահայտիչ շպարով է, կերպարն ամբողջական է դարձրել վզնոցը։ «Մաղթում եմ՝ բոլորիդ այնպիսի սեր հանդիպի կյանքում, որ փառք տաք Աստծուն բոլոր նախորդ չստացված ու չհանդիպածների համար, որ երբեք չհանգեք այն մոլորությանը, թե սեր չկա… Սեր կա»,- մեկնաբանություններում գրել է նա։