Ognov.ru կայքը գրում է, որ դիմապակին մաքրող խոզանակներին գուլպա «հագցնելը» կօգնի վարորդներին ցուրտ եղանակին։
Քրտնած ապակիներ։ Այս խնդրից ազատվելու գործում կօգնի սափրվելու համար նախատեսված կրեմը։ Այն քսեք ապակուն, ապա մաքրեք չոր կտորով։
Կեղտոտ լուսարձակներ։ Այս գործում ձեզ օգնության կգա ատամները մաքրելու համար նախատեսված քսուքը։ Այն քսեք կեղտոտ հատվածին, ապա մաքրեք ջրով։
Սառած դիմապակի։ Այս խնդրից խուսափելու համար աշխատեք մեքենան կանգնեցել այնպես, որ դիմապակին ուղղված լինի դեպի արևելք։
Դիմապակին մաքրող խոզանակների սառելուց խուսափելու համար հարկավոր է դրանց սովորական գուլպա «հագցնել»։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը