Համացանցում են հայտնվել Մոնիկա Բելուչիի և Վենսան Կասելի դստեր՝ Muse Magazine ամսագրի համար արված նոր ֆոտոշարքի կադրերը: Լուսանկարներն արվել են լուսանկարիչ Ջուլիետ Աբիտբոլի կողմից:
Հրապարակմանը տված հարցազրույցում Դևա Կասելը պատմել է, թե ինչպես է սկսել իր կարիերան մոդելային բիզնեսում.
«Մոդելային աշխարհին ինձ ծանոթացրել են դեռ շատ փոքր ժամանակ։ Մայրս ու հայրս ինձ միշտ տանում էին իրենց հետ աշխատելու։ Բայց մի քանի տարի առաջ ես արդեն իսկապես մտա այս գեղեցիկ աշխարհ: Ֆոտոշարքներից մեկի ժամանակ «կայծ» զգացի ու հասկացա, որ ուզում եմ դառնալ այս աշխարհի մի մասը։ Ընտանիքս միշտ աջակցել է իմ ընտրությանը, և մոդելային բիզնեսը բացառություն չէ։ Ծնողներս ինձ շատ են օգնում աշխատանքում»,- ասել է աղջիկը։
Ֆոտոշարքում Դևան ներկայացել է մի քանի հանդերձանքով: