«Միսս Արմենիա 2011» Իրինա Թովմասյանը նոր լուսանկարներ է հրապարակել, որոնք արվել են Գյումրիում։
Ինստագրամյան էջում հրապարակված լուսանկարում Իրինան սպորտային հագուստ է կրում։ Երիտասարդ մայրիկն արձակել է մազերն ու բնական շպարով է։ «Ու ես կրկին հասա իմ երկրի ամենաարեւոտ ու լուսավոր քաղաքներից մեկը՝ Գյումրի, որտեղից իմ տատիկն է, որի հետ բազում հիշողություններ են կապված։ Չգիտեմ արդյոք Ձեզ մոտ լինում է այնպես, որ մի վայրում կարծես տանը լինեք, կարոտեք ու շատ հարազատ համարեք։ Սիրում եմ Գյումրին շատ»,- գրել է Իրինան։