Դերասանուհի Հասմիկ Խոջյանը նոր ֆոտոշարք ունի, որից մի քանի լուսանկար է հրապարակել իր միկրոբլոգում։
Ինստագրամյան էջում տեղադրված կադրերում Հասմիկը երեկոյան զգեստ է կրում։ Դերասանուհին հավաքել է մազերն ու բնական շպարով է։ Կերպարն ամբողջական են դարձնում խոշոր աքսեսուարները։ Ամեն բան ունի իր ավարտը… կյանքն է այդպիսին» Ահա, այսօր, օրն ավարտվեց, ու դու ևս մեկ քայլով մոտեցար երազանքիդ կատարմանը։ Օրինակ, ես, այսօր մի քանի կարևոր գործեր եմ հասցրել անել, վայելել եմ արևը, ժամանակ եմ անցկացրել ընկերներիս հետ, հետաքրքիր երեկո եմ ունեցել ընտանիքիս անդամների հետ և նույնիսկ (արդեն) հասցրեցի այս գրառումը անել ձեզ համար։ Կյանքում ամեն բան մի օր ավարտվում է… Հասցրեք վայելել գեղեցիկ օրերը և ձեր ընտանիքի ու ընկերների ներկայությունը ձեր կյանքում»,- մեկնաբանություններում գրել է Հասմիկը։