Ի՞նչ մրգեր եւ բանջարեղեն պետք է ավելացնել սննդակարգում մինչեւ ձմռան ավարտը։ Այս մասին կարծիք է հայտնել թերապեւտ, սննդաբան Յուլիա Պիգարեւան (Ռուսաստան)։
«Прайм»-ի հետ զրույցում նա ասել է, որ սեզոնային բանջարեղենն ավելի օգտակար հատկություններ ունի, քան ոչ սեզոնայինը։ Օրինակ՝ կարտոֆիլն ավելի շատ ածխաջրեր է պարունակում, քան լոլիկը՝ համապատասխանաբար 17 գրամ եւ 3,2 գրամ։
Մասնագետի խոսքով՝ խորհուրդ է տրվում մինչեւ ձմռան վերջ ուտել խնձոր, ճակնդեղ, կարտոֆիլ եւ գազար։ Կարող եք նաեւ ուտել ջերմոցային լոլիկ եւ վարունգ։ Բացի այդ, սննդաբանը խորհուրդ է տալիս աշուն-ձմեռ ժամանակահատվածում վիտամիններ ընդունել։
«Որպես կանոն մենք չենք կարողանում սննդից ստանալ մեզ անհրաժեշտ բոլոր վիտամիններն ու հանքանյութերը, ուստի ավելի լավ է դրանք լրացնել: Կարող եք ընտրել մուլտիվիտամինային համալիր, բայց նախ պետք է խորհրդակցել բժշկի հետ»,- ասել է մասնագետը։