Ինչպե՞ս է սննդակարգում բանջարեղենի պակասն ազդում առողջության վրա
Advertisement 1000 x 90

Ինչպե՞ս է սննդակարգում բանջարեղենի պակասն ազդում առողջության վրա

Սննդակարգում բանջարեղենի բացակայությունը կամ պակասը կարող է բացասաբար ազդել ուղեղի վրա, կարծում է սննդաբան Քրիստեն Հիքմանը (ԱՄՆ):

Ինչպես հայտնում է Eat This, Not That! պարբերականը, ամենօրյա սննդակարգում բանջարեղենի պակասը կարող է աղիների հետ կապված խնդիրների հանգեցնել, ուտելուց հետո հագեցվածության եւ բացակայության եւ անհրաժեշտ սննդանյութերի պակասի հանգեցնել:

Բալանսավորված սննդակարգը, ըստ մասնագետի, շատ կարեւոր է ուղեղի ճիշտ աշխատանքի համար։ Psychiatry Research ամսագրում հրապարակված հետազոտության համաձայն՝ սննդակարգում բանջարեղենի եւ մրգերի անբավարար քանակությունը մեծացնում է դեպրեսիայի զարգացման վտանգը։ Այդպես, մարդիկ, ովքեր սնվում են ալյուրից պատրաստված արտադրանքով, քաղցրավենիքով եւ կիսաֆաբրիկատներով, չեն ստանում բավարար քանակությամբ վիտամիններ, որոնք պարունակվում են բանջարեղենում եւ անհրաժեշտ են ուղեղի բնականոն աշխատանքի համար։

Քրիստեն Հիքմանը նաեւ հիշեցրել է, որ բանջարեղենն ու մրգերը մանրաթելերի եւ բարդ ածխաջրերի ամենակարեւոր աղբյուրն են, եւ առանց դրանց մարդն իրեն լիովին հագեցած չի զգա, ինչը կարող է շատակերության հանգեցնել։ Բացի այդ, բավարար քանակությամբ բջջանյութ չստանալը կարող է արյան մեջ շաքարի բարձրացման հանգեցնել, ինչը կարող է ստիպել սով զգալ նույնիսկ վերջրերս կերած ժամանակ:

Բջջանյութը եւս շատ կարեւոր է մարսողական համակարգի ճիշտ աշխատանքի համար, եւ դրա բացակայությունը, ըստ Հիքմանի, կարող է խաթարել աղիների աշխատանքը։ Սննդակարգում բանջարեղենի պակասի պատճառով օրգանիզմը չի ստանա նաեւ բազմաթիվ սննդանյութեր ու վիտամիններ, որոնց պակասն այլ կերպ հնարավոր չէ լրացնել։ Օրինակ՝ A, C, E վիտամինները, մագնեզիումը, ցինկը, ֆոսֆորը եւ ֆոլաթթուն շատ դժվար է ստանալ այլ աղբյուրներից, բայց բանջարեղենը դրանցից բավականին շատ է պարունակում։

news.am