ԱՄՆ-ում վաճառվում է Շերի եւ Բրիթնի Սփիրսի նախկին պենտհաուսը (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

ԱՄՆ-ում վաճառվում է Շերի եւ Բրիթնի Սփիրսի նախկին պենտհաուսը

NoHo’s Silk Building շենքում գտնվող պետհաուսը, որտեղ տարբեր ժամանակներում ապրել են երգչուհիներ Բրիթնի Սփիրսը եւ Շերը, վաճառքի է հանվել 7 մլն դոլարով, հաղորդում է The New York Post-ը:

The Silk Building-ը Նյու Յորքի ամենահայտնի պատմական շենքերից մեկն է։ Այն կանգնած է 14 East 4th Street-ի NoHo թաղամասում եւ գտնվում է Բրոդվեյի եւ Լաֆայեթ փողոցների միջեւ: 12-հարկանի համալիրը կառուցվել է 1908 թվականին եւ ի սկզբանե ծառայել է որպես մետաքսե իրերի արտադրության գործարան։ 1982 թվականին այն արդիականացրել են եւ վերածել էլիտար շենքի։

Պենտհաուսի առաջին տիրուհին եղել է Շերը, որը նա ձեռք է բերել 1980-ական թվականներին եւ այստեղ ապրել գրեթե տասը տարի: 1990 թվականին երգչուհին իր պրոդյուսեր Ռասել Սիմոնսին վաճառել է 1,6 մլն դոլարով։ Ավելի ուշ բնակարանը գնել է Բրիթնի Սփիրսը, որը հենց այստեղ է գրել իր հայտնի Toxic հիթը։ Բրիթնին այդ տանը ապրել է չորս տարի եւ այդ ընթացքում միավորել է իր եւ հարեւան բնակարանները՝ 351,6 քառակուսի մետր մակերեսով, դարձնելով մեկ մեծ քառահարկ բնակարան: Ի դեպ, հարեւանությամբ ապրում էր Կիտ Ռիչարդսը, ով այդ շենքում բնակարան եւ ձայնագրման ստուդիա ուներ։

Պենտհաուսում այժմ չորս ննջասենյակ կա։ Ցանկության դեպքում կարելի է ավելացնել եւս մեկը՝ այն վերաձեւավորելով վերեւի հարկում գտնվող լոգասենյակ, որը դուրս է գալիս տանիք, որը նայում է Գրինվիչ-Վիլլիջ եւ Էմփայր սթեյթ-բիլդինգ նայող։

news.am