Ի՞նչ մրգեր և բանջարեղեն պետք է ավելացնել սննդակարգում գարնանն ընդառաջ
Advertisement 1000 x 90

Ի՞նչ մրգեր և բանջարեղեն պետք է ավելացնել սննդակարգում գարնանն ընդառաջ

Ռուս թերապևտ, սննդաբան Յուլյա Պիգարևան «Прайм»-ի հետ զրույցում ասել է, որ սեզոնային բանջարեղենն ավելի օգտակար հատկություններ ունի, քան ոչ սեզոնայինը։ Օրինակ՝ կարտոֆիլն ավելի շատ ածխաջրեր է պարունակում, քան լոլիկը՝ համապատասխանաբար 17 գրամ և 3,2 գրամ։

Մասնագետի խոսքով՝ խորհուրդ է տրվում մինչև ձմռան վերջ ուտել խնձոր, ճակնդեղ, կարտոֆիլ և գազար։ Կարելի է ուտել նաև ջերմոցային լոլիկ եւ վարունգ։ Բացի այդ, սննդաբանը խորհուրդ է տալիս աշուն-ձմեռ ժամանակահատվածում վիտամիններ ընդունել։

«Որպես կանոն մենք չենք կարողանում սննդից ստանալ մեզ անհրաժեշտ բոլոր վիտամիններն ու հանքանյութերը, ուստի ավելի լավ է դրանք լրացնել վիտամիններով»,- ասել է մասնագետը։

Նա խորհուրդ է տվել ընտրել մուլտիվիտամինային համալիր, բայց նախ խորհրդակցելով բժշկի հետ։