Դերասանուհի Անի Խաչիկյանը հետեւորդների հետ կիսվել է որդու լուսանկարներով, որին կից խոսել է ծնող դառնալուց, երեխային որպես սեփականություն չվերաբերելու մասին։
«Գիտեմ, որ բոլորիս մոտ էլ կա կյանք մինչեւ ծնող դառնալը ու ծնող դառնալուց հետո, որ էս ձագերի մեր կյանք գալուց հետո ուզենք, թե չէ ամեն ինչ իրենց շուրջա պտտվում, ինչքան էլ շարունակենք մնալ մեր աշխատանքային, կամ ոչ աշխատանքային առօրեայի մեջ և այլն …բայց միշտ, ուղեղի ինչ-որ մի անկյունում, ամեն անգամ, ձեզ հիշեցրեք, որ իրենք մի օր մեծ մարդ են լինելու ու գնալու են իրենց առանձին կյանքով ապրելու, հիշեցրեք դա ձեզ՝ ծնողական անսահման սիրո արտահայտման ժամանակ, հիշեցրեք դա ձեզ, երբ երջանիկ եք, երբ հոգնած եք, երբ ամեն ինչ անում եք որ ձեր երեխան անհոգ ու առողջ մանկություն ունենա, երբ փորձում եք անմնացորդ իրենց համար ավելի ու ավելի լավ միջավայր ստեղծել,,,հիշեցրեք, մի պահ դրանից տխրեք, մի պահ ապրեք էտ զգացումը ու շարունակեք նույն ձև… նույն ձև անմնացորդ ու անսահման սիրել, բայց առողջ վերաբերվել ՄԱՐԴՈւՆ, ՈՎ ՁԵՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ», – գրել է երիտասարդ դերասանուհին։