Ինչպե՞ս նիհարել եւ չվերականգնել կորցրած կիլոգրամները. իրենց փորձով կիսվել է 6000 մարդ, ովքեր կարողացել են նիհարել ավելի քան 20 կիլոգրամ եւ չգիրանալ հաջորդ 3 տարվա ընթացքում։ Նրանց հետ զրուցել են ԱՄՆ գիտնականները: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Obesity գիտական ամսագրում։
Ըստ Eat This, Not That!-ի՝ հարցման շատ մասնակիցներ, որպես իրենց գաղտնիք, նշել են նպատակասլացությունը։ Նրանց կարծիքով՝ պետք է հասկանալ, որ նիհարելը հարյուր մետր վազել չէ, այլ՝ երկար հեռավորություն, որի համար տոկունությունն ավելի կարեւոր է, քան արագությունը։ Ուստի դուք պետք է դանդաղ, բայց հաստատապես շարժվել դեպի ձեր նպատակը:
Նիհարած շատ մարդիկ նշել են նաեւ, որ գրի են առնում օրվա ընթացքում օգտագործած կալորիաների քանակը։
Շատ հաճախ հաջողության հասած մարդիկ նշում էին, որ իրենց մոտիվացնում էին ոչ այնքան կորցրած կիլոգրամները, որքան նիհարելու մյուս արդյունքները. օրինակ՝ առողջության բարելավումը կամ ինքնավստահության զգացումը: