Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանն ֆեյսբուքյան իր էջում ընտանեկան ջերմ լուսանկար է հրապարակել՝ շնորհավորելով քրոջ ծննդյան օրը։
Հրապարակված կադրերում Նազենին ու քույրը ջերմ գրկախառնված են։ Հարպարակմանը կից նա գրել է.
«Իմ գարունները սկսվել են ու միշտ կլինեն քեզնով, Էդիտ ջան։ Քո ծնունդով խաղաղություն բերես աշխարհին, Քո ցավերը թողած միշտ ուրիշի ցավով ես ապրում, երազում եմ, որ այսուհետ միմիայն երջանկությամբ ապրես, սիրուդ սպասես ու մեր ծնողների օրհնությամբ ամուր լինես միշտ:
Իմ գարուն!!»,- գրել է Նազենին։