- Մատուցվում է` անմիջապես
- Նախն. ժամանակ` 20 րոպե
- Պատրաստման ժամանակ` 60 րոպե
Բաղադրիչներ
կարագ – 150գր
ալյուր – 300գր
ջուր – 7ճ/գդ
աղ – 1պտղունց
դդմիկ ցուկինի տեսակի – 2 հատ
գազար – 2 հատ
պանիր քերած – 150գր
ձու – 4 հատ
կաթ – 300մլ
սխտոր – 2 պճեղ
Պատրաստման եղանակ
Սառեցրած կարագը խառնում ենք ալյուրի հետ և սկսում կտրատել մինչև մաքսիմալ մանրանալը, ապա ավելացնում ենք աղը, սառը ջուրը և հունցում խմորը: Այնուհետև տեղադրում ենք խմորը կլոր տապակի մեջ և ձեռքերով սեղմելով տարածում այն տապակի հատակին և պատերին:
Կտրատում ենք հավասարապես բարակ շերտերով գազարը և դդմիկը:
Տեղադրում կտրաված բանջարեղենները տապակի մեջ:
Ձուն թեթևակի հարում ենք կաթի հետ, ավելացնում ճզմած սխտորը: Ստացված սոուսը լցնում ենք բանջարեղենների վրա, ապա վրան շաղ տալիս քերած պանիրը:
Եփում ենք ջեռոցում մոտ 1ժամ 180աստիճանում: