Տարիքի հետ նիհարելը սովորաբար վերածվում է ավելի բարդ գործընթացի, սակայն ամերիկացի դիետոլոգները ներկայացրել են մի քանի խորհուրդներ, որոնք կարող են օգնել ավելորդ քաշը կորցնելու հարցում: Նրանց խոսքերը փոխանցում է «Eat This, Not That!»-ը:
Մասնագետների խոսքով՝ տարիքի ընթացքում փոխվում է հորմոնալ ֆոնը, դանդաղում է մետաբոլիզմը եւ կրճատվում է մկանային զանգվածը, եւ բոլոր այդ գործոնները կարող են բացասաբար ազդել կազմվածքի վրա, սակայն կան մի քանի պարզ կանոններ, որոնք կօգնեն պահպանել կազմվածքն ու նիհարել:
Դիետոլոգ Ջոնաթան Վալդեզը խորհուրդ է տալիս օգտագործել ավելի շատ լուծվող եւ չլուծվող մանրաթելեր, որոնք օգնում են երկարաձգել հագեցվածության զգացողությունը: Իսկ մկանները պահպանելու համար խորհուրդ է տրվում ուտել 25-30 գրամ սպիտակուց ամեն անգամ սնունդ ընդունելիս:
Վալդեզը նաեւ խորհուրդ է տալիս կուշտ նախաճաշել օգտակար մթերքով եւ ավելի հաճախ օգտագործել կանաչ թեյ, որը պարունակում է հակաօքսիդանտներ, որոնք ազդում են ճարպային բջիջների վրա:
Դիետոլոգ Քոլին Թյուքսբերին իր հերթին խորհուրդ է տալիս օրագիր վարել եւ գրանցել կենսակերպը փոխելու նպատակը, ինչպես նաեւ քայլերը, որոնք կարելի է ձեռնարկել նպատակին հասնելու համար:
«Քաշի նկատմամբ վերահսկողությանը առանձին ոլորտ է, որտեղ իսկական մասնագետներ են աշխատում: Քաշը նվազեցնելու երկարաժամկետ նպատակներին հասնելու համար կարեւոր է ստեղծել աջակցության թիմ»,-նշել է մասնագետը: