Ինչպե՞ս նիհարել եւ նորից չգիրանալ. Խորհուրդներ նիհարողներին
Advertisement 1000 x 90

Ինչպե՞ս նիհարել եւ նորից չգիրանալ. Խորհուրդներ նիհարողներին

Ամերիկացի սննդաբան Լիզա Յանգը օգտակար խորհուրդներ է տվել նիհարել եւ հետո չգիրանալ ցանկացողներին։

Ինչպես տեղեկացնում է U.S. News-ը, սննդաբանն, իր խոսքով՝ խիստ դիետաների, տարբեր «վնասակար» մթերքներից հրաժարվելու, հատուկ խառնուրդներով սնվելու եւ կենսահավելումների, որոշակի ժամի սնունդն ընդունելու կողմնակից չէ։ Այս մեթոդների մի մասը կօգնի արագ նիհարել, բայց երկար ժամանակի համար դրանց արդյունավետությունը շատ ցածր է։

Յանգի կարծիքով՝ նիհարելու եւ քաշը կայուն պահելու համար անհրաժեշտ է ձեւավորել կայուն սովորություններ առողջ սննդի առումով։ Սննդաբանը նշել է, որ միասնական մոտեցում գոյություն չունի, որը հարմար կլիներ բոլոր նիհարողներին, բայց կոչ է արել, առաջին հերթին, լիովին չհրաժարվել «վնասակար», բայց սիրելի կերակուրներից։ Սննդաբանը էլի 6 խորհուրդ է տվել, որոնք կարելի է ներառել սնվելու պլանում՝ կախված այն բանից, թե ինչն է ավելի հարմար կոնկրետ մարդուն։

Մասնագետը խորհուրդ է տվել ընտրել սննդարար մթերքներ, որոնցում շատ են օգտակար վիտամիններն ու հանքանյութերը։ Նա նաեւ խորհուրդ է տվել չսահմանափակել կալորիաները եւ կենտրոնանալ այն բանի վրա, թե ինչ առողջ սնունդ կարելի է ավելացնել կերակրացանկում։

Յանգը նաեւ կոչ է արել սնվել գիտակցված ձեւով, այլ ոչ թե հաղորդումներ նայելով, աուդիոծրագրեր լսելով եւ սոցցանցերի սքորլինգով։ Կարմիր միսը մասնագետը խորհուրդ է տվել փոխարինել բանջարեղեններով։ Նա կողմնակից է նաեւ, որպեսզի տոնվի անգամ ամենափոքր ձեռքբերումը՝ մոտիվացիան պահպանելու համար։

news.am