Ոչ բոլոր մթերքները կարելի է համադրել միմյանց հետ, հաստատում է սննդաբան Քրիստինա Ժուրավլյովան (Ռուսաստան):
Ինչպես նշում է «ՌԻԱ Նովոստին», օրգանիզմի համար, ըստ մասնագետի, շատ վնասակար է ճարպերով ու շաքարով հագեցած մթերքների համադրությունը։ Այդպիսի մթերքներից է շաքար պարունակող ցանկացած թխվածք:
Մասնագետը նաեւ նշել է, որ բուսական յուղն ու ընկուզեղենը համեմատաբար լավ են համադրվում ձկան հետ, որը պարունակում է չհագեցած ճարպեր, բայց դրանք շատ ավելի վատ են համադրվում մսի հետ։
«Խորհուրդ չի տրվում միսը կարտոֆիլի, հացի, ոլոռի, բրնձի, կորեկի, ոսպի, սիսեռի, սնկի հետ ուտել։ Ավելի լավ է մսային ուտեստը բանջարեղենային աղցանով, ծնեբեկով, տերեւավոր կանաչիով լրացնել»,- հավելել է մասնագետը։