Հագուստ արտադրող Hugo Boss գերմանական ընկերությունն անորոշ ժամկետով դադարեցնում է աշխատանքը Ռուսաստանում, հայտնում է ապրանքանիշի պաշտոնական կայքը։
«Մարտի 9-ից Hugo Boss-ը ժամանակավորապես փակել է իր խանութներն ու դադարեցրել է մանրածախ եւ էլետրոնային կոմերցիան Ռուսաստանում»,- ասված է մամուլի հաղորդագրությունում։
Ընկերությունը հայտնում է, որ 2021թ․-ի ֆինանսական տարում ռուսական եւ ուկրաինական շուկաներին բաժին է ընկել վաճառքի 3 տոկոսը։