Կաթի եւ կաթնամթերքների օգտագործումը կարող է լուրջ վտանգ ներկայացնել եւ արագացնել ցրված սկլերոզի ախտանշանների զարգացումը։ Այս մասին նախազգուշացրել են հնդիկ բժիշկները։
Բոննի Համալսարանական հիվանդանոցի Անատոմիայի ինստիտուտի գիտնականները պարզել են, որ կովի կաթի մեջ պարունակվող սպիտակուցը կարող է առաջ բերել բորբոքում, որն ախտահարում է նեյրոնները։ Հետաքրքիր է, որ նման ախտահարումներ նկատվել են ինչպես մարդկանց, այնպես էլ մկների մոտ, որոնց տվել են կովի կաթի տարբեր սպիտակուցներ։
Գիտնականները նաեւ նկատել են, որ ցրված սկլերոզ ունեցող պացիենտները ավելի հաճախ են դժգոհում տեսողության, վերջույթների շարժունակության եւ այլ խնդիրներից, եթե կաթնամթերքներ են օգտագործում։
Հետազոտողները խորհուրդ են տվել ցրված սկլերոզ ունեցող պացիենտներին չօգտագործել կաթ, յոգուրտներ կամ կաթնաշոռ, հատկապես եթե նրանք կովի կաթի կազեինից ալերգիա ունեն։