Ո՞ր մթերքներն են իջեցնում զարկերակային ճնշումը
Advertisement 1000 x 90

Ո՞ր մթերքներն են իջեցնում զարկերակային ճնշումը

Բնական յոգուրտի, հունական ընկույզի եւ թեյախոտերի օգտագործումը օգնում է իջեցնել զարկերակային ճնշումը։ Բրիտանացի բժիշկ Քրիս Սիթլը հիպերտոնիկներին խորհուրդ է տվել այս մթերքներն ավելացնել կերակրաբաժնում։

Նրա խոսքով՝ յոգուրտը հիպերտոնիկների համար ամենաօգտակար մթերքներից է։

«Ամեն օր յոգուրտ կերեք, բայց միայն բնական յոգուրտ, այլ ոչ թե ըմպելիքներ մրգային հավելումներով ու շաքարի բարձր պարունակությամբ։ Կատարյալը կենդանի յոգուրտն է, եթե կարողանաք այն գտնել խանութներում»,- ասել է մասնագետը։

Հիպերտոնիկների համար, մասնագետի խոսքով, շատ օգտակար են նաեւ հունական ընկույզն ու թեյախոտերը, կատարյալը կարկադեի թեյն է։

news.am