Բաղադրիչներ
- Ալյուր – 350 գ
- Չոր դրոժ – 1.5 թ/գ
- Շաքարավազ – 1 ճ/գ
- Ջուր – 220 մլ
- Աղ – 1 թ/գ
- Բուսայուղ – 3 թ/գ
- Սխտոր – 3 պճեղ
- Համեմ – 1 փունջ
- Մաղադանոս – 1 փունջ
- Սամիթ – 1 փունջ
- Բուսայուղ՝ կանաչիների համար – 4 ճ/գ
Պատրաստման եղանակը
- Դրոժը լուծել 50 գ տաք ջրի մեջ: Ավելացնել շաքարավազը, 1-2 ճ/գ ալյուրը և դնել տաք տեղում: Ալյուրը մաղել, ավելացնել 1 պտղունց աղ, բուսայուղ, մնացած ջուրը և լցնել հասունացած դրոժը: Խմոր հունցել. այն պետք է կպչուն լինի: Խմորը հունցել յուղապատ թասի մեջ, հետո ծածկել անձեռոցիկով և 1 ժամ դնել տաք տեղում, որպեսզի խմորը հասունանա:
- Այդ ընթացքում պատրաստել կանաչին: Բլենդերի թասի մեջ լցնել կանաչիները, սխտորը, մեկ պտղունց աղը և բուսայուղը: Հարել, վերածել սոուսի:
- Հասած խմորն օվալաձև գրտնակել, հավասարաչափ տեղաբաշխել կանաչեղենը (մի փոքր սոուս պահել վրան քսելու համար):
- Խմորը փաթաթել ռուլետի նման, հետո կիսել ամբողջ երկայնքով և հյուսել: Տեղադրել կաղապարի մեջ:
- Խմորը դնել տաք տեղում ևս 30 րոպե, որից հետո թխել 180 աստիճան տաքացրած ջեռոցում մոտ 30 րոպե: Պատրաստի հացը պատել մնացած սոուսով:
Պատրաստեց Անի Գաբուզյանը