Շաքարախտը վտանգավոր քրոնիկ հիվանդություն է, որը հիվանդները կարող են չնկատել տարիներ շարունակ։
Diabetes UK կազմակերպության մասնագետների խոսքով՝ արյան մեջ շաքարի բարձր մակարդակի եւ շաքարախտի ախտանիշ կարող է լինել պոլիֆագիան. պոլիֆագիա ունեցող մարդկանց մոտ քաղցի զգացումը մեծանում է:
Մասնագետների խոսքով՝ երբ արյան մեջ գլյուկոզայի մակարդակը դառնում է «աննորմալ բարձր», այդ շաքարը չի կարող ներթափանացել ջիջներ եւ վերածվել էներգիայի։ Արդյունքում էներգիայի մակարդակն իջնում է, ինչը խրախուսում է մարմնին խաբել ուղեղին՝ ավելի շատ քաղց զգալու համար: Երբեմն շաքարախտը կարելի է նկատել նրանով, որ մարդը սկսում է այլ կերպ սնվել՝ ավելացնում է չափաբաժինները, նախընտրում է բարձր կալորիականությամբ նախուտեստներ կամ դրանից անմիջապես հետո քաղց է զգում:
Եթե բավական երկար ժամանակ զգացել եք սովի ավելացման զգացում, ապա խորհուրդ է տրվում դիմել բժշկի եւ ստուգել արյան մեջ գլյուկոզայի մակարդակը։
Ինչի՞ վրա է պետք ուշադրություն դարձնել՝
ուժեղ ծարավի զգացում;
հաճախամիզություն;
ուժեղ հոգնածության զգացում;
մկանային զանգվածի, քաշի կորուստ;
կաթնուկի հաճախակի նոպաներ;
վերքերի դանդաղ ապաքինում;
մշուշոտ տեսողություն։