ԱՄՆ-ից բժիշկ Լեսլի Չոն նշել է «վատ» խոլեստերինի մակարդակը նվազեցնելու հինգ միջոց։ Մասնագետի առաջարկությունները հրապարակվել են Eat This, Not That! (ETNT)-ում:
Բժիշկը կարծում է, որ «վատ» խոլեստերինի քանակը նվազեցնելու համար պետք է ավելի շատ բուսական սնունդ ուտել, ավելի քիչ ալկոհոլ խմել, նիհարել, կանոնավոր մարզվել և թողնել ծխելը: Բժիշկը պարզաբենլ է, որ «վատ» խոլեստերինը կարող է առաջացնել սրտի կաթված:
Չոն խորհուրդ է տալիս անցնել բազմազան սննդակարգի, որը բաղկացած է բուսական սպիտակուցներից, որոնք առկա են ընդեղենում, ձկների մեջ և բջջանյութում: «Առնվազն 30 գրամ լուծվող մանրաթելն օրական կարող է իրականում իջեցնել խոլեստերինը»,- ասել է բժիշկը:
Ալկոհոլը, նրա կարծիքով, կարող է նաև օրգանիզմում «վատ» խոլեստերինի ավելցուկ առաջացնել, քանի որ այն հաճախ արտադրվում է շաքարից։ Չոն խորհուրդ է տալիս տղամարդկանց չխմել օրական երկու բաժակից ավելի գինի, իսկ կանանց՝ մեկից ավելի: