Դերասանուհի Իննա Խոջամիրյանը նոր լուսանկարներ է հրապարակել, որոնցում հմայիչ ու ոճային կերպարում է։
Ինստագրամյան էջում տեղադրված լուսանկարում երիտասարդ դերասանուհին կրում է սպիտակ վերնաշապիկ, նարնջագույն, ուլտրակարճ կիսաշրջազգեստ, երկարճիտներ։ Նրա կերպարն ամբողջացնում են գլխարկն ու արեւային ակնոցը։ Ձեռքերին գեղեցիկ ծաղկեփունջ է։ «Յուրաքանչյուր կին ծաղիկ է: Ես` ֆրեեզիան: Իսկ դու ո՞վ ես», – գրել է Իննան։