Երգչուհի Սոֆի Մխեյանը ջերմ լուսանկարներ է հրապարակել դերասանուհի Նազենի Հովհաննիսյանի հետ։ Արդեն երկար տարիներ է՝ նրանք ընկերական ջերմ հարաբերություններ ունեն, ինչի մասին Սոֆին խոսել է հրապարակման մեկնաբանություններում։
«Այս գարնանային, բայց «մի քիչ» ցուրտ օրով ձեզ բերել եմ շաաաա՜տ ջերմ ու տաք, վաղուց արդեն ընտանիքի լիարժեք անդամներ դարձած ընկերուհիների լուսանկարներ…
Կյանքում տարբեր արժեքներ ու կարևոր երեւույթներ կան, բայց իսկական ընկերությունը Աստծո կողմից տրված լավագույն ընծաներից է։
Անսահման երջանիկ եմ։
Լավ նայեք իրար, պինդ պահեք ձեր ընկերությունը, եթե իհարկե ունեք այն ձեր կյանքում (եթե չունեք, մաղթում եմ, որ ունենաք)»,- գրել է Սոֆին։