Երգչուհի Աստղիկ Սաֆարյանն ընտանեկան ջերմ լուսանկարներ է հրապարակել ու ջերմ շնորհավորել քույրիկի ծննդյան օրը։
«Ծնունդ՛դ Շնորհավոր Իմ Համեստ․ լավագույն քույրը՝ Աստծո նվեր, որ ինձ շռայլել են մեր ծնողները, իմ ամենաՄտերիմ, ամենաԹանկ, ամենաԸնկեր։
Հոգատար ու ամենքիս հասնող ու Մեր տան սյունը հանդիսացող.
ԱմենաԿիրթ ու զուսպ, ամենաԲարոյական ու համեստ, ամենաԽելացի ու ամենաՍիրուն։
Քո սիրտը չափեր չունի,
Քո միտքը ստոպ-եր չունի։
Քո մեծահոգությունն անսահման է՝ ‘Մեր’ Միջերկրականի տեսարանի պես։ Էնքան, ինչքան դու ես ինձ սիրում ու նվիրված, էնքան, ինչքան դու ես միշտ Իմ կողքին, ես կյանքում ուրիշ ոչ մի 2-րդ մեկից դա չեմ ունենալու, քանի որ քեզանից էլ ուրիշ 2-րդը չկա, Դու միակն ես էդպիսին:
Երջանիկ մարդ եմ, որ ճանաչում եմ քեզ ու առավել ևս, որ դու հենց իմ քույրն ես։
Եվ թող Քո բարձր բարոյականությանդ համապատասխան Աստված քեզ բարձր բախտի արժանացնի, իմ Լավ Համեստ, իմ հոգու 2-րդ կես, իմ իսկական ընկեր ու ամենաԻմ Համեստ»,- համատեղ լուսանկարների մեկնաբանություններում գրել է Աստղիկը։