«Ես չէի ցանկանում վերադառնալ համացանց»․ Քայլի Ջենները պատմել է ծննդաբերությունից հետո ապրումների մասին (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Ես չէի ցանկանում վերադառնալ համացանց»․ Քայլի Ջենները պատմել է ծննդաբերությունից հետո ապրումների մասին

Դեռ փետրվար ամսվա սկզբին հայտնի դարձավ, որ Քայլի Ջենները երկրորդ անգամ է ծննդաբերել։ Թրեվիս Սքոթի և Քայլիյի որդու անունը Վոլֆ Վեբստեր է։

Քայլին երկար ժամանակ բացակայում էր համացանցից, սակայն, որոշ ժամանակ անց, հայտնվեց հետևյալ գրառմամբ. «Ես ցականում եմ ասել բոլոր մայրիկներին, որ հետծննդաբերական էտապը անցել եմ շատ բարդ, այն բարդ էր թե մտավոր, և թե ֆիզիկական առումով։

Ես պարզապես չէի ցանկանում վերադառնալ համացանց առանց պատմելու այն մասին, որ այն, ինչ տեսնում ենք սոցկայքերում, շատ հեշտ է թվում․ դա այդպես չէ, պարզապես, ես այժմ ունեմ առողջ և գեղեցիկ զավակ և դա է ամենակարևորը»,- խոստովանել է Քայլին իր ինտագրամյան սթորի բաժնում։