BMW-ն և Volkswagen-ը դադարեցնում են գործարանների աշխատանքներն ամբողջ Եվրոպայում՝ Ուկրաինայից ներկրվող դետալների պակասի պատճառով: Այս մասին հայտնում է Financial Times-ը: BMW-ն և Volkswagen-ը ստիպված են եղել փակել գործարանները ողջ Եվրոպայում այն բանից հետո, երբ ռուսական ներխուժումը ստիպել է փակել ուկրաինական էլեկտրակայանները: Ինչպես գրում է Auto Analysis-ը, Ուկրաինային բաժին է ընկնում էլեկտրական մալուխների մատակարարման մոտ մեկ հինգերորդը: