Երգչուհի Լիլուն ընտանեկան նոր լուսանկար է հրապարակել, որում պատկերված է ամուսնու՝ Արկադիի հետ։
Ինստագրամայն էջում հրապարակված կադրերում ամուսինները ջերմ գրկախառնված են։ Երգչուհին կրում է սեւ բլուզ, պատառոտված ջինսե տաբատ, որոնք համադրել է բարձրակրունկների հետ։ Նա արձակել է մազերը, նախընտրել՝ ընդգծված շպար։ Հրապարակմանը կից մեկնաբանությունների հատվածում երկրպագուները բազում դրական խոսքեր են ուղղել նրանց․ «Սեր ընտանիք»։