Ինչպես նիհարել 50-ից հետո.սննդաբանի խորհուրդը
Advertisement 1000 x 90

Ինչպես նիհարել 50-ից հետո.սննդաբանի խորհուրդը

Բրիտանացի սննդաբան Շոնա Ուիլկինսոնը 50 տարեկանից բարձր կանանց համար ավելորդ քաշի դեմ  արդյունավետ պայքարի  միջոց է  գտել: Այս մասին հայտնում է Daily Express-ը։

Մասնագետը խորհուրդ է տալիս նիհարել ցանկացողներին  շատ սպիտակուցներ պարունակող մթերքներ օգտագործել։ Նա կարծում է, որ դա թույլ կտա  վերահսկել քաշը, ձեռք բերել մկանային զանգված, որը կարող են կանայք կորցնել դաշտանադադարից հետո: Սննդաբանը հիշեցրել է, որ  սպիտակուցի լավագույն աղբյուրներն են լոբին, ոսպը, սիսեռը և սոյան։

«Սպիտակուցն օգնում է դանդաղեցնել ածխաջրերի քայքայման արագությունը, ինչը նշանակում է, որ դուք ստանում եք էներգիայի  հավասարաչափ պաշար: Դա կօգնի նվազեցնել քաղցր և ածխաջրերով հարուստ մթերքների պահանջը ,իսկ դա շատ կարևոր է քաշ կորցնելու համար»,- ասում է դիետոլոգը:

Բացի այդ, սպիտակուցը օգնում է ձեռք բերել մկանային զանգված, ինչը կօգնի արագացնել նյութափոխանակությունը։ «Ձեր մկանները ավելի ակտիվ կլինեն, ինչը կարող է բարելավել ձեր կազմվածքը, աջակցել ճիշտ նյութափոխանակությանը, քանի որ մկանները ավելի շատ կալորիաներ են սպառում, քան ճարպային հյուսվածքը»,– ասում է Ուիլկինսոնը:

shantnews.am