Երգչուհի Մարգարիտա Պոզոյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ոճային կերպարը։
Ինստագրամյան էջում հրապարակված կադրում Մարգարիտան զոլավոր հագուստ է կրում ու վերարկու։ Մարգարիտան արտահայտիչ շպար է ընտրել, իսկ մեկնաբանություններում գրել է․ «Աշխարհն արագընթաց կերպով փոխվում է, եւ մենք անխուսափելիորեն պետք է հարմարվենք։ Մեզ մաղթում եմ ցանկացած հանգամանքներում պահպանել ինքներս մեզ ու իրական արժեքները։ Բոլորին թեթեւ շաբաթ, բարություն ու խաղաղություն եմ մաղթում»,- գրել է Մարգարիտան։